Հայաստանի Անկախության Հռչակագրի կապակցությամբ երկրի գլխավոր բանակցողի հերթական ձանձրալի բողոքի ակցիան զուրկ էր որևէ հիմնավորումից։ Սակայն նա դա արեց, քանի որ պարտադրված էր անել և անել հենց նման ցնորամիտ մատուցմամբ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն է։
34 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ հերթական ոճրագործությունը կատարվեց. 1988թ. փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում սկսվեցին հայության հետապնդումները, ապա 1990 թ. hունվարի 13-19-ը՝ իրականացվեցին զանգվածային ջարդեր: 1990 թ. հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ:
35 տարի առաջ այս օրերին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի խորհրդային հանրապետության՝ պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայազգի բնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն տեղի ունեցավ 1988 թ. փետրվարի 27-29-ը ընկած ժամանակահատվածում։ Կատարված այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
«Ադրբեջանի և Թուրքիայի մեծ ծրագիրը նախատեսում է Հայաստանի և հայերի՝ տարածաշրջանում չլինելը, և այդ ծրագրի իրականացումը զուտ ժամանակի հարց է՝ հաշվի առնելով, թե ինչպես են ՀՀ իշխանությունները հանդուրժում այդ ծրագրի իրականացման գործընթացը՝ իր լուման ներդնելով այդ գործընթացի մեջ,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց ադրբեջանագետը՝ շեշտելով,- Իհարկե, ոչ մի խաղաղություն և համատեղ բարեկեցություն հնարավոր չէ. դա ընդամենն իլյուզիա է, որը կունենա շատ ավելի ծանր հետևանքներ ապագա սերունդների համար, քան այսօր խունտայի լավ ապրելն ու այն միսիան կատարելը, որով եկել են իշխանության»: