«Խորհուրդ կտամ Ալեն Սիմոնյանին հետևել Հ1-ի եթերներին, տեսնել՝ ովքեր են ելույթ ունենում և ինչ մտքեր են արտահայտում: Դա պետությանը պատկանող հեռուստաալիքն է, հեռարձակվում է ամբողջ Հայաստանում, և այնտեղ ամենօրյա ռեժիմով միտք է գնում, որ Ռուսաստանը Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին է, և պետք է հրաժարվել ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններից, նույնիսկ՝ որոշ փորձագետներ միտք են արտահայտում, որ եթե դրա համար պետք է զոհաբերել Արցախը, ապա Հայաստանի պետականությունը դա պահանջում է, Ռուսաստանին մեղադրում են տարբեր մեղքերի մեջ»:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի վերջերս տված հանձնարարականին՝ ադրբեջանցիների մուտքը Հայաստան ապահովելու և մի քանի տեղում անցակետ տեղադրելու մասին։