«Թրամփը գրառմամբ ուղղակիորեն սպառնում է Իրանին՝ ասելով՝ Թեհրանը պետք է տարհանվի, այսինքն՝ բաց տեքստով ասում է, որ ԱՄՆ-ը մտնելու է պատերազմի մեջ: Ավելին, իրանական և իսրայելական մամուլը տեղեկատվություն հրապարակեց, որ ամերիկյան և բրիտանական ռազմանավերը և ռազմական ինքնաթիռներն ընդհուպ մոտենում են իրանական սահմանին: Սա է արևմտյան դեմոկրատիան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ «արևմտյան դեմոկրատիա» գործիքով փորձելու են Իրանում իշխանափոխություն իրականացնել: