Հայաստանում պետք է օրենքն անցնի, մարդիկ պետք է օրենքով աշխատեն, ու երբ ՀՀ-ն դառնա օրինավոր երկիր՝ դառնալու է փոքրիկ դրախտավայր։ Այդ ժամանակ բոլորը վազելով գալու են։ Հիմա տեսնո՞ւմ եք՝ ՌԴ-ում, Ուկրաինայում ինչ է կատարվում։ Ո՞ւր են նայում այդ հայերը։ Մեծ մասը գնում են օտար երկրներ, բայց իրենց ապաստանը Հայաստանում է։ Հայաստանը եթե չլինի՝ սփյուռքը չկա։
Սարսափելի է անգամ պատկերացնել, որ ապագայում Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել ու պետական այրեր դառնալ ցանկացողները կարող են դավանել այն նույն արժեքները, կրել այն նույն մտածողությունը, ունենալ այն նույն աշխարհայացքը՝ ինչ Նիկոլ Փաշինյանը։ Բայց վերջինս հենց դա պատկերացնելով ու կանխատեսելով է ցանկանում հիմնել քաղաքական դպրոց։