«Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը մտադրությունների արձանագրություն է ուղղակի, ոչ ավելին։ Այն ոչինչ չի պարտադրում։ Ամենակարևոր հարցը՝ իսկ ի՞նչ երաշխիքներ է տալիս վաշինգտոնյան այդ Հռչակագիրը, ԱՄՆ-ը որևէ երաշխիք չի տալիս։ Իմ լսածը երաշխիք չէր։ ԱՄՆ նախագահն ասաց՝ խնդիր ունենաք, ինձ կզանգեք։ Դա երաշխի՞ք է։ Ի՞նչ է նշանակում՝ զանգե՛ք ինձ, ես հարցը կլուծեմ… Թե այս փաստաթղթի տակ ի՞նչ բանակցային գործընթաց է տեղի ունենում, ես չեմ կարող ասել»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին փոխարտգործնախարար, տարբեր երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն է։