Մենք քովիդի հետևանքով ունեցանք մեծ թվով զոհեր․ ես նրանց համարում եմ զոհեր, որովհետև մահերի մեծ մասը ոչ համակարգված առողջապահության հետևանքով էին։ Այնուհետև պատերազմն էր․ կարծում եմ՝ հետագայում լուրջ փորձագիտական ուսումնասիրություն պետք է անցնեն պատերազմում բուժօգնության ցուցաբերման փուլերը, տեսակավորումը և այլն։
«Սպիտակի երկրաշարժն աշխարհի ամենաուսումնասիրված երկրաշարժերից է՝ և՛ իր նախանշաններով, և՛ իր հետցնցումների ուսումնասիրմամբ, և՛ ճգնաժամերի կառավարման տարբեր դասերով, և՛ հոգեբանական ու բժշկական օգնության ցուցաբերման, և՛ նոր տեղում բնակավայրի կառուցման առումով,- 35 տարի անց Սպիտակի երկրաշարժի դասերի մասին 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ապա անդրադառնալով ցայսօր տարբեր շրջանակների կողմից բարձրաձայնվող հարցին՝ արհեստակա՞ն, թե՞ բնական աղետ էր դա, շեշտեց,- Դասական երկրաշարժ էր՝ իր նախանշաններով, հետցնցումներով: Այդ խզվածքի վրա երկրաշարժեր եղել են հազարամյակներ շարունակ»:
Սպիտակի երկրաշարժից անցել է 35 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25.000 մարդ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։