Արցախի Հանրապետությունում դժվարությամբ, բայց փորձում են հաղթահարել ադրբեջանական շրջափակման դժվարությունները և առաջ շարժվել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատի գյուղապետ Սամվել Շարմանյանն ասաց, որ այս պահին լուրջ խնդիրներ չունեն, միակ խնդիրը դիզվառելիքի պակասն է։