Եթե մարդը մտածի 10, 20 տարվա կտրվածքով՝ շատ բաներ կարող է չանել։ Բարձրահարկերն իրար կողքի շարում են, որ փողոցներում կայանելու տեղ չլինի, մարդիկ սթրեսի մեջ լինեն։ Մեզ մոտ սթրեսի մակարդակը տեսեք, ինչքան բարձր է։ Էլի ձեր համար արեք, բայց 20 տարի առաջ նայեք։ Էլ չեմ ասում կանաչ տարածքների նոսր լինելու, ոչ ճիշտ կանաչապատման, էտման մասին։
«Կոնիչի ուա», պարո´ն Բեգոյան. Ավինյանը ճապոներեն կատակեց
«Ես ուզում եմ, որ իմ քաղաքում լեյկոզի քանակը քչանա: Մենք հասել ենք աշխարհի առաջատարներին, իրավունք չունենք գեղեցկության մասին խոսել: Մենք շատ մեծ ստվերի կարիք ունենք, որովհետև հավելյալ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ուռուցքային հիվանդությունների պատճառներից մեկն է: Երևանը հիշեք հուլիս ամսին: Պատկերացնո՞ւմ եք՝ Թամանյանի արձանի մոտ հուլիս ամսին կանգնես: Հացենիներն ինչո՞ւ կտրեցին»։
Երևանի քաղաքապետարանն այսօր Կասկադի հատվածում 40-ից ավելի հաստաբուն ծառեր է կտրել, ինչը քաղաքացիների մոտ դժգոհություն և զայրույթ է առաջացրել: