Դեկտեմբերի 1-ին ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ոսկե մեդալով՝ իր բարեգործական գործունեության համար։ Ոսկե մեդալը մեր հայրենակիցը ստացել է ֆրանսիական հեղինակավոր հաստատության՝ «LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC»-ի կողմից, որը հիմնադրվել է 7 դար առաջ՝ 1946 թվականին։ Այս մրցանակով պարգևատրում են համաշխարհային մասշտաբով հանրային եզակի մարդկանց և անհատականությունների:
Պլանավորել եմ գնալ Ցեղասպանության հուշահամալիր և այնտեղից իմ կոչն անել։ Այս ամենը շատ սխալ է տեղի ունենում, Հայաստանի ու հայի արժանապատվությունը հավասարեցված է հողին, ովքեր հային դրսում ճանաչում են, նրանք գիտեն, թե հայերն ովքեր են։ Շատ ժամանակ ես ոչ թե ամաչում եմ, այլ նեղվում եմ, որ իմ հայրենիքն այս վիճակի մեջ է, ե՞րբ պետք է փոխվի այս ամենը։