2024 թվականի օգոստոսին Երևանում՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքի վարձակալած բնակարանում տեղի ունեցած գողությունը մինչև այս պահն իրավապահները չեն բացահայտել։
Գողությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Բաղրամյան 50/3 հասցեում գտնվող բնակարաններից մեկից, որտեղ բնակվում է Արցախից բռնի տեղահանված Ռենե Մովսիսյանի ընտանիքը։ Այդ օրը տանը որևէ մեկը չի եղել, երեկոյան երբ վերադարձել են, ննջասենյակի ամբողջ իրերը քանդած են եղել, Արցախում խնայած ու իրենց հետ Հայաստան բերած գումարն էլ տեղում չի եղել՝ ոսկեղենը, արծաթեղենը, նույնիսկ հասարակ զարդերը։
Արդեն երրորդ շաբաթն է՝ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում գողություն կատարած անձին։