«Պուտինն ասում է, որ չնայած ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, ունեն շահեր և հետաքրքրություններ Հարավային Կովկասում: Կողմերի վերաբերյալ շեշտադրումը խոսում է այն մասին, որ ինչքանով Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված կլինեն, այդքանով ավելի ակտիվ Ռուսաստանը կմասնակցի տարածաշրջանի գործերին, բայց նույնիսկ հակառակ պարագայում Ռուսաստանն այստեղ կա, ունի հետաքրքրություն, և չնայած՝ իր ապագայի համար շատ կարևոր կոնֆլիկտ է Ուկրաինան, դա չի խանգարում նրան զբաղվել նաև այս տարածաշրջանի հարցերով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Հայաստանի իշխանությունների այն քաղաքականությունը, որ, պատկերավոր ասած՝ եթե նապաստակն իրեն խելոք պահի, գայլն իրեն չի ուտելու, դա որևէ արդյունք տալ չի կարող: Այսինքն՝ ցանկացած պահի, անկախ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից, եթե Ադրբեջանին պետք լինի, կարող են սրել իրավիճակը, անգամ՝ ռազմական գործողություններ հրահրել»։