Ես էլ եմ հիմա ասում՝ առաջինը թող դիմեն փորձաքննության, և երկրորդը, քանի որ ինձ վրա էլ է քրեական գործ հարուցված, գաղտնիությունից ելնելով՝ ես չեմ պատասխանի: Ես կարող եմ ասել, որ Զինված ուժերի գնումներն իրականացվել են ընթացակարգերի համաձայն: Որքան ես գիտեմ՝ այդ հրթիռների որակի հետ կապված խնդիրներ չկան: Առայժմ այդքանը կարող եմ ասել: Նորից եմ ասում, որ ես էլ եմ համաձայն՝ թող տանեն փորձաքննության: