Ադրբեջանի դատախազները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։
«Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի: Պնդումս կատեգորիկ է, բայց դրա հիմնավորումներն ունեմ: Կա Վերաքննիչ դատարանի՝ սեպտեմբերի 20-ի որոշում, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր ծանրակշիռ հանգամանքներ: Հոկտեմբերի 4-ին մենք գնում ենք դատարան, այս որոշումը ներկայացնում ենք առաջին ատյանի դատարանին, դատարանը որոշում է կալանքը ևս երկու ամսով երկարաձգել: Մենք ասում ենք, որ վերադաս ատյանն արձանագրել է, որ դուք սխալ եք թույլ տվել՝ 3 ամսով կալանավորելով Խաչատուրովին, սակայն դատարանն անդրդվելի էր»:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթում չկա ոչինչ, որը կարող է բավարարել մեղադրանքի կողմից ներկայացվող պահանջներին, մենք գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ, սա արտաիրավական քրեական հետապնդում է»,- այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը։