Վստահաբար՝ առիթներ կլինեն գլուխներս բարձրացնելու, բայց այսօր գլխահակ ենք ու պիտի փորձենք փնտրել այդ առիթները, որպեսզի կարողանանք նայել միմյանց աչքերին, գլուխներս բարձրացնել ու կանգնել մեր հողի համար։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դիտարկմամբ՝ իրավիճակը, որն այսօր ստեղծվել է երկրում, իշխանությունը զավթած խմբակի վարքագծի արդյունքում է, ովքեր ամենավերջին սրբապղծության արդյունքում պատրաստ են հասնել իրենց նպատակին։
«Մեկ բան հստակ է՝ Արցախը ծախվել է, Արցախը տրվել է զուտ իր հայտարարությունից հետո, դրա մասին վկայում են Պուտինի, Ալիևի խոսքերը, այդ թվում՝ բոլոր խելամիտ մարդկանց խոսքերը, Նիկոլն էր, չէ՞, ասում՝ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ-ով՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը։ Ու այսքանից հետո ինչո՞ւ մենք այդքան զոհ ունեցանք՝ 2020 թվականին կորցրեցի միակ որդուս, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ աղջկաս նշանածին, ով որդուս մտերիմ ընկերն էր։ Հիմա ո՞րն է այս անմեղ երեխաների մեղքի բաժինը, որ հայրենասե՞ր են եղել, որ չե՞ն թողել իրենց դիրքը։ Հիմա այսքանից հետո, ես Նիկոլին ինչպե՞ս ասեմ՝ դու մարդ ես, կամ ղեկավար ես, քո հետ կարելի է ինչ-որ բան քննարկել»,- նշեց նա։
Գրեթե 9 ամիս գտնվելով ադրբեջանական շրջափակման մեջ, 120 հազար արցախահայեր կրում են բազմաթիվ զրկանքներ՝ սով, ազատ տեղաշարժի իրավունքի խախտում, կյանքին սպառնացող ադրբեջանական ագրեսիա։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը խոսելով Արցախի 31-ամյա անկախության անցած ճանապարհից և դրա դեմ ծառացած մարտահրավերներից՝ նշեց, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է իր ճանապարհը, և նրա պատմությունն ավարտված չէ, և համոզված է՝ չի էլ ավարտվելու։