«Ի՞նչ է պահքը»։ Այս հարցը ենք մեզ տալիս ենք ամեն անգամ՝ պահքի շրջան մտնելիս։ Ցանկանում ենք հասկանալ, թե ինչի համար պետք է պահք պահենք, մի՞թե չենք կարող մեր սովորություններից հրաժարվել նաև առանց դրա։
Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է:
Պահքը մեր ազատ որոշումն է՝ դեպի Աստված վերադառնալու: Ցանկացած ժամանակահատվածից կարելի է պահքի մեջ մտնել, եթե ինչ-որ պատճառով չի ստացվել պահեցողության առաջին օրվանից այն պահել: Պահքը խախտելու դեպքում՝ չիմացության կամ այլ հանգամանքներով պայմանավորված, կարելի է զղջալ ու շարունակել պահեցողությունը, բայց լինել ավելի ուշադիր: Կարևոր է անկեղծ լինել, որպեսզի որևէ բան չլինի ձևական: