Այս օրերին Ադրբեջանում էր գտնվում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը: Նշենք, որ Ադրբեջանը հանդիսանում է Չեխիա նավթի խոշորագույն մատակարարը, որին բաժին է ընկել ներմուծման 42 տոկոսը: Բայց Բաբիշն ու Ալիևն միայն գազային և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր չէ, որ քննարկել են, օրակարգում եղել է նաև ռազմական ոլորտը:
Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը նախադեպային որոշում է կայացրել, որի համաձայն՝ Արցախի քաղաքացին համարվում է քաղաքացիություն չունեցող անձ և չի կարող վերադառնալ Արցախ, քանի որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի։ Այս գործով փաստաբան, Հայ-գերմանական իրավաբանների միության վարչության անդամ Խաչատուր Մխիթարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ դեռևս 2020թ. սկսած հետազոտություն են իրականացրել Արցախի խնդրի վերաբերյալ […]
Հայաստանի, Արցախի և Չեխիայի նկարիչների միության անդամ, պատմաբան, ծնունդով Արցախից Աշոտ Առաքելյանը Հայաստան հերթական այցի ժամանակ՝ շուրջ 20 օր առաջ, պարզել է՝ անցնում է քրեական գործով. արգելում են վերադառնալ Չեխիա:
«Այն տեքստը, որը հրապարակվել է, և դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ առաջ տանել իր օրակարգը, իսկ ՀՀ ներկայիս վարչակազմը, ՀՀ անունից բանակցողները չեն կարողանում առաջ տանել հայ ժողովրդի շահերից բխող օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներին՝ նշեց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը: