«Մենք պատրաստ ենք մեր մանդատի շրջանակներում մասնակցել այդ աշխատանքներին, բնականաբար, այդ աշխատանքների հրատապությունը մենք շատ լավ հասկանում ենք, սակայն այս պահի դրությամբ չունենք որևէ հստակություն։ Մենք պետք է ունենանք որևէ երաշխիք, որպեսզի տվյալ պարագայում թիմերը կարողանան տեղում աշխատել, ուստի նման աշխատանք կատարելն այս պահին անհնարին է, որովհետև պետք է լինի կողմերի համաձայնությունը։ Այս հարցը մենք պահում ենք ուշադրության կենտրոնում և փորձում ենք շարունակել մեր երկխոսությունը կողմերի հետ։ Կրկնում եմ՝ գործի անցնելու համար չունենք կողմերի փոխհամաձայնությունը, հստակություն և համապատասխանաբար՝ անվտանգության երաշխիքներ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքի վրա տարբեր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերի հարձակումից հետո ու դրա հետևանքով անհետացած կամ թշնամու գրաված դիրքային հատվածներում մնացած հայ զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի hաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, Բաքուն վերադարձրե՞լ է հայ զինծառայողների դիերը, և հրադադարի պայմաններում արդյո՞ք սկսել են որոնողական աշխատանքները։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հուլիսի վերջին հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող հայ գերեվարված անձանց։ 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։