«Փոքր որդիս՝ 5-ամյա Արեգը, ամեն օր հարցնում է, թե՝ մամ, Պարգևն ինչո՞ւ չի գալիս, ասել եմ՝ Պարգևը հրեշտակ է դարձել, երկնքում է, երեկ երազի մեջ լացում էր, Պարգևին էր ուզում»,-պատմեց Պարգևի մայրը։
«Հիմա աղջիկս Սիսիանում է՝ խնամքի կենտրոնում: Աղջկաս ասել եմ, որ արդեն մեր սեփական տունն ունենք, ուրախացել էր։ Տանս պայմանները շատ լավն են, ես էլ եմ շատ ուրախացել։ Հովանավորս էլ է եկել տունս նկարահանել, բոլորին ցույց է տվել, ինքն է տունը գնել ու նվիրել ինձ։ Հիմա իմ միակ նպատակը մնացել է, որ աղջկաս բերեմ տուն, ուղարկեմ դպրոց ու միասին լինենք»,- ասաց Վերա Նարիմանյանը։
«ԵՄ տեխնիկական խմբի հետ հանդիպում ունեցել ենք Վայոց ձորում, սակայն ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հետ մենք չենք հանդիպել»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հանդիպել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հետ, և արդյո՞ք խումբն արդեն Հայաստանում է։
168.am-ի հետ զրույցում Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեց, որ կենտրոնում գտնվող զինծառայողների առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։