«Հիմա Ռուսաստանը վերջապես հասկացա՞վ, որ Էրդողանը երբեք իրեն ընկեր չի լինի: Այն մարդիկ, որոնք Պուտինին համոզել են, որ թուրքերի հետ կարելի է ընկերություն անել և շրջել պատմության անիվը… Դա ուղղակիորեն աղետալի հետևանքներ է ունենալու Ռուսաստանի համար: Ես սպասում եմ էն օրվան, երբ նույն Էրդողանը շուտով պայթեցնելու է Ռուսաստանը ներսից՝ Հյուսիսային Կովկասից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հերքում է, թե ինքն ամենահարուստ մարզպետն է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Շիրակի մարզպետն արձագանքեց դիտարկմանը, թե ինքն ըստ հայտարարագրի՝ այս պահին ամենահարուստ մարզպետն է, նաև պատասխանեց հարցին, թե որտեղի՞ց իրեն այդ գումարները․ «Ի՞նչ գումարներ, հավանաբար թյուր է բացատրված այդտեղ։ Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, Զորակերտ գյուղում հորիցս ժառանգած մեր անասնաֆերմային հարակից մեկ տուն է, որտեղ ապրում են գյուղի մարդիկ։
Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրեն Արմինե Սուքիասյանի հանցավոր գործունեության «էպիկրիզին» մեկ անգամ անդրադարձել ենք: Սակայն ամեն նոր դրվագ առանձին անդրադարձի կարիք ունի, քանի որ իրավախախտ ռեցիդիվներով աչքի ընկնող կրթական հաստատության տնօրենը շարունակում է աշխատել և իրեն զգալ՝ ինչպես ձուկը ջրում: