Բժիշկներն օգտագործում են PET/CT սկանավորումը քաղցկեղի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար:
Տարբեր մեխանիզմներով առաջացող հիվանդություններ են: Շագանակագեղձի հիվանդություններն անուղղակի կերպով կարող են նպաստել միզապարկի քաղցկեղի առաջացմանը: Բայց, եթե առկա են միզարձակության խանգարումներ, միզապարկում ունենում ենք մնացորդային մեզ, այդ դեպքում մեզում պարունակվող քաղցկեղածին նյութերը երկարատև շփվելով լորձաթաղանթի հետ՝ կարող են նպաստել միզապարկում քաղցկեղի զարգացմանը՝ անուղղակի ձևով:
Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն տղամարդիկ, ովքեր կանոնավոր կերպով ուտում են գունավոր մրգեր և բանջարեղեն, նրանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը ցածր է: Հետազոտությունը հրապարակված է Cancers ամսագրում:
«Հայաստանում արդեն տարիներ շարունակ առաջին տեղում կանանց շրջանում զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Երկու դեպքում էլ տարեկան 1300-ից ավելի դեպք ենք ունենում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը՝ հավելելով, որ կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի տարեկան 250 դեպք է գրանցվում: Շատացել են նաև շագանակագեղձի քաղցկեղի դեպքերը. միջինում գրանցվում է 350 դեպք: