Ինչպե՞ս է աշխատում Նիկոլի քարոզչամեքենան․ Կարեն Վրթանեսյան
«Էլիտայի համար մեկ ֆունկցիան ժողովրդին մոբիլիզացնել կարողանալն է, եթե ի վիճակի չէ դա անել, նշանակում է՝ նրանք այլևս էլիտա չեն»,- այսօր «Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում բախում է ոչ թե նախկինների և ներկաների, այլ ազգային և ապազգային կամ հակաազգային էլիտաների միջև։ Եվ եթե այսօր հակաազգային էլիտարները կարողանում են ավելի շատ մարդ մոբիլիզացնել իրենց շուրջ և որպես իրենց ուժի աղբյուր օգտագործել, դա առաջին հերթին ազգային էլիտաների խնդիրն է։
«Ազգային էլիտաները պետք է հասկանան՝ ի՞նչն են սխալ անում, որ չեն կարողանում մոբիլիզացնել այն մարդկանց, ում, օրինակ՝ իրենց խոսքը կարող է ավելի հեշտ հասնել։
Ես ընդհանրապես չեմ ուզում քննարկել Նիկոլին, նիկոլիզմը, այդ բացասական կողմերը, բայց եկեք հասկանանք՝ ի՞նչ գիտեն ազգային էլիտաներն իրենց հակառակորդների, իրավիճակի, միջավայրի մասին։ Ի՞նչ գիտեն ազգային էլիտաներն ու ընդդիմությունն իրենց ռեսուրսների մասին․․․
Ի՞նչ գիտենք մենք մեր հակառակորդի մաիսն, ի՞նչ գիտենք, թե ինչպե՞ս է աշխատում Նիկոլի քարոզչամեքենան։ Նիկոլի քարոզչամեքենան աշխատում է հստակ աչքի առաջ ունենալով թիրախային լսարաններ, որտեղ մի գաղափարի շուրջ հավաքվում է 20-30 մարդ, միշտ հայտնվում է մի հատ նիկոլական, որը շատ արագ փորձում է այդ փոքրիկ խումբն իրենով անել, դրա համար օգտագործելով պետական, իշխանական ռեսուրսներ և այլն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում