ՀՅԴ անդամ Նժդեհ Գարագավորյանը (Փարիզ) այն կարծիքին է, որ թեպետ Ֆրանսիայում իրենք ամեն ինչ արել են, որ տեղի իշխանություններն ունենան հայանպաստ դիրքորոշում, բայց ռազմավարական համագործակցության մասին խոսելը տեղին չէ։
Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալների գինը վճարում է հայ ժողովուրդը:
Կովկասագետ Կարեն Իգիթյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել էր, որ ՀՀ գործող իշխանություններն արգելել են մուտք գործել Հայաստան։ Թե որն է փորձագետի մուտքի արգելքի պատճառը՝ այս պահին հայտնի չէ: ԱԱԾ-ից մեզ ասացին, որ սովորաբար նման դեպքերում պատճառների մասին տեղեկություն կարող է պահանջել այն անձը, ում մուտքն արգելված է, կամ նրա կողմից լիազորված անձը:
«Ուրիշ բան պետք չէ ընկալել Զարեհ Սինանյանից և նրա նմաններից, որոնք միայն ու միայն պառակտիչ, հանձնվողական և ապազգային, հակապետական գործի վրա են: Զարեհ Սինանյանը ոչ մի տեղ հաջողություն չի արձանագրել, այսքան տարի փորձել է միայն հարվածել մեզ և, ինչպես ինքն իր խոսքում ընդունում է՝ մենք պինդ ենք, կանգուն ենք, և մեր կազմակերպական կառույցն արթուն պաշտպանում է հայ ազգի շահերը»:
«Հայաստանի այսօրվա իշխանությունները կապ չունեն ժողովրդավարության հետ: Մեր նվիրումը Հայաստանին և Արցախին պայմանավորված չէ օրվա իշխանությունների էությամբ: Մենք անվերջ շարունակում ենք մեր պայքարը: Վերջերս մեր ղեկավարած խմբի անդամները Հայաստանում արցախցի երիտասարդների համար բանակում էին կազմակերպել, որի հիմնական նպատակն Արցախի ՀՅԴ երիտասարդական միության անունը ողջ պահելն է: Այսօր Ալեն Սիմոնյանը փորձում է ամեն կերպ լուծարել Արցախի ԱԺ, Արցախի Հանրապետություն տերմինները, մենք գոնե մեր մակարդակով փորձում ենք Արցախի քույր միությունները ողջ պահել: Այդ բոլորը մի օր վերակենդանացման հույս է դառնալու»,- ընդգծեց նա:
Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանն այն կարծիքին է, որ Հայաստանի և Արցախի փրկության գործում Սփյուռքը ևս պետք է գին վճարի։
Նժդեհ Գարագավորյանն այն կարծիքին է, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ արևմտյան մեկ այլ երկիր որևէ զինամթերք կամ մարդուժ չի ուղարկելու Հայաստան:
«Սինանյանը ստում է, թե ձու են նետել. Փափազյանը նույնիսկ այդտեղ չի էլ եղել: Ի դեպ, նա արդեն հայց է ներկայացրել դատարան. պետք է իշխանության ներկայացուցիչները գան դատարան և ներկայացնեն իրենց փաստերը: Մինչև հիմա ոչ մի փաստ չեն ներկայացրել։ Եթե նման բան լիներ, իրենք անմիջապես կներկայացնեին ժողովրդին տեսանյութերով, կամ նկարներով, գրություններով:
Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը ՀՀ ԱԱԾ-ից նամակ է ստացել, որ անցանկալի անձ է Հայաստանում, բայց, նրա փոխանցմամբ՝ նամակում չկա որևէ փաստարկ, կոնկրետ դեպք, որից կարելի է եզրակացնել, թե ինչ պատճառով է արգելվել իր մուտքը հայրենիք։
«Մենք զինվորագրված ենք ժողովրդին, ազգին, դատին ծառայելու և մինչև վերջ պետք է գնանք այդ ճանապարհով՝ զոհասեղանին դնելով ամեն ինչ»,- շեշտեց նա: