Ներքին Խնձորեսկի միջադեպը ռիսկեր է պարունակում նաև այն առումով, որ ԱԱԾ-ն հայ սահմանապահներին մեղադրել է սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելու մեջ՝ «վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը քաղաքական հանձնարարություն է տվել իր, այսպես կոչված, ենթակայությամբ գործող բոլոր իրավապահներին, ովքեր տեղավորվում են նրա խաղի կանոնների մեջ։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը 17:00-ի սահմանում հայտնել է «հայկական կողմի բացած կրակոցից» վիրավորի մասին՝ ավագ լեյտենանտ Ռովշան Մամեդով:
Հունիսի 12-ին 168.am-ը «Ո՞վ է եղել պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանի հրամանատարը, որտե՞ղ է եղել, ե՞րբ է վերադարձել» վերտառությամբ հոդված էր հրապարակել:
168.am-ի հետ զրույցում Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցն ասաց, որ գյուղին հասցված վնասները հաշվարկել են, սակայն այս պահին կոնկրետ թիվ չի կարող նշել։