Առավոտից գիշեր պետական արարողակարգ է՝ փողոցները փակում են, որ Փաշինյանի ավտոշարասյունը գնա ու գա
Երեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչությունը հերթական անգամ չընտրեց արդարադատության նախարար թեկնածուների հերթական քառյակից: Հիմա արդեն ՔՊ-ականներն իրենք են ընդունում, որ կադրերի սղության խնդիր ունեն, ու դա է պատճառը, որ նախարարի թեկնածուների պարտադիր պայմանների ցանկից հանվել է նրա՝ ՔՊ-ական լինելու պայմանը: ՔՊ-ականների մեջ, ինչպես հասկանում ենք, բարդ է գտնել նախարարի թեկնածու:
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ իր դեմ կեղծ ցուցմունք են տվել, ասելով, որ ինքը ոստիկաններին ծեծել է, մինչդեռ իրեն են խոշտանգման ենթարկել։