
«Առավոտից գիշեր պետական արարողակարգ է՝ փողոցները փակում են, որ Փաշինյանի ավտոշարասյունը գնա ու գա». Գեղամ Մանուկյան
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն օրերս համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որտեղ երևում էր, թե ինչպես են պարեկային ծառայողները հարձակվել քաղաքացու վրա, հարց ուղղեց ՆԳ փոխնախարարին։
«Բռնի ուժ կիրառելուն զուգահեռ՝ պարեկները նույնպիսի վերաբերմունք են ցուցաբերում մեկ այլ քաղաքացու նկատմամբ, որը նկարում էր այդ ամենը, ինչը որևէ կերպ արգելված չէ, որևէ ծառայողական քննություն իրականացրե՞լ եք»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը։
ՆԳ փոխնախարարը ճշտող հարց ուղղեց պատգամավորին՝ խոսքը վերաբերում է պետական արարողակարգի ժամանակ տեղի ունեցած դեպքի՞ն, ինչին ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց.
«Պետական արարողակարգ որ ասում եք, առավոտից գիշեր Երևանում պետական արարողակարգ է, տասնյակ փողոցներ փակվում են, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարայունը գնա ու գա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում