Եթե իշխանության համարձակությունը չի հերիքի Բաքվում խոսել, մերը հերիքում է. Նարինե Դիլբարյան

«Միասին» շարժումը Կառավարության շենքին հարակից տարածքում ակցիա է կազմակերպել՝ պահանջելով, որ ՀՀ կառավարությունը դիվանագիտական, միջազգային օրակարգում ներառի Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության հարցը:

«Սա ենթադրում է Ադրբեջանից տեղահանված մեկ միլիոնից ավելի, ըստ որոշ հաշվարկների՝ 1 միլիոն 200 հազար հայերի իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ վերադարձի»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Միասին» շարժման անդամ Նարինե Դիլբարյանը՝ հավելելով, որ Ալիևն անընդհատ խոսում է, այսպես ասած, 300.000 հազար ադրբեջանցի փախստականի Հայաստան վերադարձի մասին:

«Եթե Նիկոլ Փաշինյանը դրա մասին չի խոսում, չի նշանակում, որ այդ խնդիրը և պահանջատիրությունը վերացած է: Ավելի քան 30 տարի մենք լռել ենք, իսկ հիմա այդ հարցը դարձել է ավելի ցավագին, որովհետև Արցախը հայաթափված է, ուստի այդ հարցը մենք բարձրացնում ենք»,- շարունակել է Դիլբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս