Ապրիլի 23-ից հետո, երբ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեց առաջին սահմանային սյունը՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող սահմանագծման ապացույց, Բաղանիսում, Կիրանցում, Ոսկեպարում, Բերքաբերում և Տավուշի այլ սահմանամերձ գյուղերում անվտանգային հարցերն ու տագնապները բնակչության շրջանում ավելի խորացան։
«Ես Բաղանիսում անվտանգ եմ ապրել, ունեմ 3 անչափահաս երեխա, իմ նպատակն է, որ իմ երեխաներն էլ Բաղանիսում անվտանգ ապրեն, մենք այլ նկրտումներ չունենք»,- ընդգծեց Ն. Սահակյանը։
Նոյեմբերի 9-ին ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պահանջվող Տավուշի 4 գյուղերի վերաբերյալ հարցին՝ ասել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները պետք է լուծվեն սահմանազատման գործընթացով: