Ցանկացած ոլորտի հանրային գործիչներն էլ պատրաստ են և անցնում հասարակական բուռն քննարկումների, հիվանդագին սևեռումների և ատելության ցեխաջրերի միջով։ Նազենին, որպես ժամանակին ամենապոպուլյար ֆեյսբուքահայաստանցին և առ այսօր մեծ լսարան և հեղինակություն ունեցող գործիչ, հաստատ դրանից զարմագած չէ։ Մանավանդ, որ ի տարբերություն հայկական «բոհեմի», շոու-բիզնեսի, զանազան ժանրերի բազում «աստղերի»՝ ապացուցել և ապացուցում է, որ սրտացավ է, հայրենասեր և խիզախ։