«Ասացիք, որ հոդվածի վերլուծության հիմքում դրված է որոշակի կանխավարկած և դրա հիման վրա կառուցված է վերլուծություն և արվում է պնդում։ Ես տարակուսանք ապրեցի, երբ կարդացի դա, որովհետև պնդումների, հետևությունների հիմքում դրված է շատ թեական մի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հոդվածին։
«Մենք դեպքեր ունենք, երբ որ հարյուր-միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում՝ այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- կառավարության հերթական նիստում ադրբեջանական հերթական սադրանքի մասին արձանագրումից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: