Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 150 միլիոն դրամ է հատկացրել մեկ միջոցառման կազմակերպման համար։ Այս աստղաբաշխական թվով նախատեսվում է գլուխ բերել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։
Խնդիրը, բնականաբար, այդ մարդու անձը չէ, ոչ էլ անգամ բանականության մեջ չտեղավորվող իրողությունը, թե ինչպես կարող է իշխանության պատճառով ամենավտանգված մարզը դարձած Սյունիքը ներկայացնող մանկավարժն իրեն թույլ տալ ինչ-որ մրցանակ վերցնել նույն իշխանությունից։ Մեծ հաշվով, նա ոչնչով չի տարբերվում մի քանի տասնյակ ուսապարկերից կամ մի քանի հազար ոստիկաններից և չի կարողացել հրաժարվել «իրեն բաժին հասած երջանկությունից»։
Այս տարի տարեմուտին՝ դեկտեմբերի 24-ին, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով ամենամյա համերգ-մրցանակաբաշխությունը։
2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի հայրենի հողի վրա կանգնելով՝ ոգեշնչվել էր՝ հիմք դնելով «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, ՀՀ հպարտ քաղաքացիներից քչերը գիտեին, որ այդ գաղափարը հայրենի փոքր բյուջեի վրա ամեն տարի կարժենա շուրջ 150 միլիոն դրամ:
Նախորդ շաբաթ, երբ դեռ Ադրբեջանը չէր հարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, 168.am-ը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի գլխում ծագած «Մեր ժամանակների հերոսը» խորագիրը կրող միջոցառման համար Փաշինյանի կառավարության իրականացրած մեկ անձից գնման պայմանագրերը, ըստ որոնց՝ իրականացվել էր 120 միլիոն դրամի մեկ անձից գնում։