Մինչ Բաքվում տեղի է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի COP29 միջազգային համաժողովը, Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները չեն դադարում։
Ադրբեջանի պետական ԶԼՄ-ները շարունակում են ծաղրել ու սպառնալ ՀՀ իշխանություններին հնարավոր յուրաքանչյուր առիթով։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցներից մեկը՝ BakuTV-ն, եթերում հայտարարել է. «Փաշինյանի միակ ելքը Բաքու ժամանելն է և Ադրբեջանի պայմաններն ընդունելը, այլապես Հայաստանի գոյությունը, որը ռեգիոնը տանում է բնապահպանական աղետի, կասկածի տակ կհայտնվի»։