Ադրբեջանի պետական լրատվամիջոցը սպառնում է Փաշինյանին

Ադրբեջանի պետական ԶԼՄ-ները շարունակում են ծաղրել ու սպառնալ ՀՀ իշխանություններին հնարավոր յուրաքանչյուր առիթով։ Ադրբեջանի պետական ​​լրատվամիջոցներից մեկը՝ BakuTV-ն, եթերում հայտարարել է. «Փաշինյանի միակ ելքը  Բաքու ժամանելն է և Ադրբեջանի պայմաններն ընդունելը, այլապես Հայաստանի գոյությունը, որը ռեգիոնը տանում է բնապահպանական աղետի,  կասկածի տակ կհայտնվի»։

Ավելորդ է նույնիսկ նշել, որ Ադրբեջանի պետական լրատվամիջոցներով որևէ բառ անգամ առանց նախագահական աշխատակազմի հետ համաձայնեցման եթեր չի հեռարձակվում ու այս սպառնալիքն արտացոլում է ալիևյան քաղաքականությունը Հայաստանի ու վերաբերմունքը՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ։

 

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի COP 29 միջազգային համաժողովը Բաքվում մեկնարկել է նախօրեին։ Հայկական կողմը դեռ չի հաստատել իր մասնակցությունը, հայտարարելով, որ դեռ չկա վերջնական որոշում։

Խորհրդարանում  ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։

«Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ չգնալ: Դա կախված է ընթացիկ գործընթացներից», – ասել է փոխարտգործնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս