Այսօր առավոտյան մի խումբ ձկնաբույծներ բողոքի երթով հասել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ձկնաբույծների գնահատմամբ՝ Կառավարությունը խոչընդոտում է իրենց աշխատել, ձուկ արտադրել ու արտահանել, պատճառաբանելով, թե շատ են օգտագործում ՀՀ ջրային ռեսուրսները։
ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծները հայտարարում են, որ առանց այն էլ մեծ վնասներով են աշխատում, իսկ ԱԺ ընդունած օրենքն էլ նոր խնդիրների առջև է կանգնեցնելու ձկնաբույծներին: