Երեկ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Աննա Հակոբյանը հերթական անգամ հավաքել էր կանանց, տարբեր կանանց՝ խարդախության համար նախկինում դատապարտված ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, պատերազմում նահատակված որդի ունեցող, պատգամավոր ու գործարար, գլխավոր դատախազ ու իր դստերը՝ Մարիամ Փաշինյանին, ով էլ, ի դեպ, հենց ներկայացրեց հաջորդիվ ելույթ ունեցող Աննա Վարդապետյանին:
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայկական ֆուտբոլի զարգացմանը խոչընդոտող մի շարք հարցեր է վեր հանել՝ դրանց պատասխանատու համարելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայիս ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Արմեն Մելիքբեկյանի:
«Իրենց որ լսում ես, իրենք ոչ մի բանում մեղավոր չեն: Դրա համար Մխիթարյան ենք կորցնում, թիմեր ենք կորցնում, վաղն իմ հետևից կընկնեն: Ես ոչ գումարի, ոչ գործի խնդիր չունեմ: Ուզում եմ պայքարել ու զարգացնել հայկական ֆուտբոլը»,- եզրափակեց Եղիշե Մելիքյանը:
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ լարվել են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի հարաբերությունները: Եվ թեպետ վերջին կոնֆլիկտի ֆորմալ առիթը մի պարգևատրման պատմություն էր, սակայն պրոբլեմն ավելի խոր արմատներ ունի:
Գլխավոր դատախազի պաշտոնում իր ոչ երկար պաշտոնավարման ընթացքում Աննա Վարդապետյանն արդեն իսկ հասցրել է բախումներ ունենալ ոչ միայն դատախազությունում, այլև իրավապահ մարմինների ղեկավար կազմերի հետ, և սրա արմատը թաքնված է Աննա Վարդապետյանի` Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնում ծավալային գործունեության հետ։
Երբ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության՝ գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է, որևէ մեկը չզարմացավ: Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնականն էր և անգնահատելի ծառայություններ էր մատուցում նրան: