Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ին պաշտոնական այց կատարեց Հայաստան։ Ըստ Գերմանիայի նախագահի պաշտոնական կայքի՝ Շտայնմայերը տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը, կայցելի նաև Ադրբեջան։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու, որի ընթացքում նա ռեգիոնում խաղաղության ուղերձ պետք է փոխանցեր և նպաստեր ռեգիոնալ լարվածության նվազեցմանը, հակամարտող կողմերի միջև համաձայնությանը, սակայն այցն անակնկալ ու աղմկահարույց ընթացք ունեցավ։
Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է՝ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փակման գործընթացում են, սաստկացնելով իրենց պատերազմը դաշնային բյուրոկրատիայի դեմ և դեմ գնալով Կոնգրեսի սահմանադրական լիազորությանը՝ որոշելու, թե ինչպես են ծախսվում գումարները: Այս մասին գրում է ամերիկյան NBC գործակալությունը։
Հարութ Սասունյանը տեղեկացրեց, որ հանուն հայրենիքի՝ մի կողմ է դրել իր ընդդիմադիր կեցվածքը և օրեր առաջ կապ է հաստատել ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ իր օգնությունն առաջարկելով ՄԱԿ-ում, սակայն նրան ասել են, որ այս պահին անելիք չկա:
Արցախի ապաշրջափակման պահանջով Հայաստանում Միացյալ Ազգերի կազմակերպության գրասենյակի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն արձանագրեց՝ Հայաստանի այսօրվա վարչակազմը հրաժարվում է զբաղվել Արցախի հիմնահարցով՝ ոչ միայն որպես կոնֆլիկտի կողմ, այլև՝ որպես բանակցային կողմ: