Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք թմրամիջոցների տարածումն ու օգտագործումը Հայաստանում շատ պոպուլյար է։ Այնքան պոպուլյար, որ Ազգային ժողովում իշխող խմբակցության պատգամավորը կարող է բացահայտ հայտարարել, թե Հայաստանում միջին վիճակագրական խնջույք, առանց թմրանյութերի օգտագործման, չի անցնում։
«Սեպտեմբերի 10-12-ը Հայաստանում Արագած լեռան վրա գտնվող տիեզերական կայանում տեղի կունենա Sensor երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը»,- արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ քարոզում են իշխանամերձ՝ ՔՊ-ական շրջանակները: Փառատոնի համահիմնադիր և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենը 2018-ի հեղափոխության օրերին Մոսկվայից Երևան տեղափոխված Լևոն Հունանյանն է: Փառատոնը նշված է 18+ անձանց համար:
«Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» նախաձեռնությունը չորս տարի է՝ փորձում է Կառավարության թույլտվությունը ստանալ՝ վերականգնելու Պարիս Հերունու ստեղծած աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակը: Նախաձեռնության անդամների պնդմամբ, սակայն, իրենց այս նպատակի իրագործումը բախվում է արհեստածին խոչընդոտների: