Բաժիններ՝

Մթերքներ, որոնք նվազեցնում են տեստոստերոնի մակարդակը

Տղամարդու մարմնում տեստոստերոնի մակարդակը կարող է նվազել զտված ածխաջրերի ավելցուկի պատճառով: Այս մասին, ըստ shantnews-ի՝ Lenta.ru-ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, ուրոլոգ, ուռուցքաբան Ալեքսանդր Կորոլյովը։

Զտված ածխաջրերի (հաց, նախաճաշի հացահատիկային կամ էժան մակարոնեղենի) չափից ավելի օգտագործումը կարող է ճնշել տեստոստերոնի արտադրությունը: Գայլուկը, որը հանդիպում է գարեջրի մեծ մասում, ունի էստրոգենի նման հատկություններ: Բացի այդ, տեստոստերոնի մակարդակը կարող է նվազել հակաբիոտիկներ և սինթետիկ հորմոններ պարունակող մսի օգտագործման պատճառով:

Տեստոստերոնի անբավարարության ախտանիշները կարող են ներառել հոգնածություն, դեպրեսիա, սեռական ցանկությունների նվազում և մի շարք այլ առողջական խնդիրներ:

Բժիշկը հավելել է, որ քրոնիկ սթրեսը և դրա հետ կապված կորտիզոլի բարձր մակարդակը նույնպես խանգարում են տեստոստերոնի արտադրությանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930