Անցնող շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելեց Հայաստան և Ադրբեջան՝ Հարավային Կովկասում ուժերի ձևավորվող հավասարակշռության վրա ազդելու նպատակով։ Դրոնների վաճառքից մինչև ԱԷԿ-ի կառուցում, Բաքվի հետ ռազմավարական խարտիայից մինչև «Թրամփի ճանապարհ», Վաշինգտոնը փորձում է Բաքվին և Երևանին համոզել Ռուսաստանի հետ համագործակցությանն այլընտրանք ունենալու մեջ։
«Այդ ճանապարհի երաշխիքը տրվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը լրջագույն խնդիրներ ուներ Ուկրաինայում` բոլոր կողմերից շրջափակվում էր: Հետևաբար, ո՞ւր պետք է դուրս գար, բնականաբար՝ դեպի հարավ, Եվրոպան փակված էր, Չինաստանի, Ճապոնիայի հետ խոսելը դժվար էր, ավելի հեշտ էր խոսել Իրանի և Թուրքիայի հետ»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։