«Հերի՛ք է քննարկել՝ նախկինները, սրանք-նրանք, չկա՛ տենց բան։ Դա հորինել են թյուրքերը։ Նախկինում էլ, 2018-ից առաջ, երբ մոնիթորինգ էի անում ադրբեջանական կայքերը, տեսնում էի քննադատություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ ու հետո նույն բանը տեսնում էի այն ժամանակվա ընդդիմության կողմից, ովքեր այսօր արդեն դե ֆակտո իշխանություն են»
Սրանից հետո ՀՀ ցանկացած քաղաքացի, արական սեռի ներկայացուցիչ, ով երբևէ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, կապ է ունեցել բանակի հետ, դառնալու է Ադրբեջանի կողմից հետապնդման թիրախ։