«Այդ ամենի հետևում երևում են իրենց պատվիրատուների ականջները, որոնք ոչինչ չունեն հայության, հայ, ազգային պետության ու պետականության հետ: Իրենց պատվիրատուները դրսից են ու անցած բոլոր տարիների ընթացքում նաև բոլոր, նաև նախորդ իշխանություններին էին համոզում, որ պետք է ռևիզիայի, վերատեսության ենթարկել ողջ պատմագիտությունն ու պատմագրությունը, ազատվել պատմությունից կառչվածությունից, թոթափել, այսպես ասած՝ «կոմպլեքսները», որոնցից մեկը, օրինակ, Ցեղասպանության հետ է կապված»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի վերաբերյալ հրավիրված մամլո ասուլիսին հայտնեց, որ դասագրքի առնչությամբ իրենց վերապահումներին ու դիտարկումներին ՀՀ ԿԳՄՍՆ-ն, արդեն մեկ ամիս է, որևէ ձևով չի արձագանքում: