«Այսինքն՝ ԵՄ-ն նույնիսկ հարկ չի համարում խոստանալ անդամակցություն՝ հաշվի առնելով այդ հարցում անընդհատ առաջացող բարդությունները, ԵՄ ներքին խնդիրներն ու տարաձայնությունները: ԵՄ-ի համար ավելի նպատակահարմար է ընթանալ գործընկերությունը խորացնելու ճանապարհով, չտալով որևէ այլ խոստում ու երաշխիք, քանի որ դա հավելյալ պատասխանատվություն է նման բարդ ռեգիոնում, ի վերջո, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները դեռ կարգավորված չեն: Ըստ էության, տրամաբանական է, ինչո՞ւ տալ ԵՄ անդամակցության հեռանկար, ապա երկրներին միացնել ԵՄ-ին, ավելացնել ԵՄ-ի պատասխանատվությունը, եթե կարելի է անվերջ երկարաձգել անդամակցության ճանապարհը»,- նկատեց Տարասովը:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում արտաքին քաղաքականություն չկա, քանի որ, եթե լիներ արտաքին քաղաքականություն, ապա այն պետք է սպասարկեր սեփական երկրի շահերը, մինչդեռ այսօր ՀՀ արտաքին քաղաքականությանը կարելի է մեկ անուն դնել՝ երկրի թրքացում կամ ադրբեջանացում։
Հայաստանի մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին նվիրված Դիվանագետների համահայկական խորհրդի քննարկմանը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը նշել է, որ խաղաղության մասին Երևանի, Անկարայի, Թուրքիայի պատկերացումները տարբեր են, և, որ չնայած ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցմանը, պատերազմը չի ավարտվել: