Այսպիսի պայմաններում մեծանալու է անշարժ գույքի շուկայի ու այդ հատվածից ֆինանսական համակարգի վրա թելադրված ռիսկի գործոնը։ Որքան էլ Կենտրոնական բանկում համարում են, որ բանկային համակարգի կայունությունն ու ռիսկերը կլանելու կարողությունը բավական բարձր է, այնուհանդերձ հազիվ թե այն կարողանա դիմակայել անշարժ գույքի շուկայից ասոցացվող հնարավոր համակարգային ճգնաժամին, եթե առկա ռիսկերը շարունակեն խորանալ ու առարկայանալ։
ՀՀ կառավարության 2024 թ. մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է նրանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։