«Այո՛, Լավրովը հայ է, բայց մարդը Ռուսաստանի քաղաքական գործիչ է, հո կրակը չի՞ ընկել։ Ընդ որում, ընկել է, որովհետև իմ անձնական շփումների ժամանակ ես տեսել եմ, թե ինքը և որոշ իր տեղակալներ, օրինակ՝ Կարասինը, ինչքան ծանր են տանում մեր պրոբլեմները, ինչքան են մտածում այդ մասին, ինչքան առաջարկներ են անում, բայց կան մարդիկ, որոնք գտնում են, որ «ցեղասպանություն չի եղել», «պետք է հաշվել՝ ով ում է սպանել»… Ես ինքս բազմաթիվ անգամ ներկա եմ եղել ռուս-վրացական բանակցություններին»։