168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց՝ ակնհայտ է, որ իրանցիներն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ տեսնում են առաջին հերթին երկկողմ ձևաչափում, և ՀԱՊԿ-Իրան հարաբերությունների համատեքստում Հայաստանը դերակատարություն չունի։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ինչ-որ փուլում քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցը։