ՀԱՊԿ դիտորների հետ կապված հարցը բերվել է օրակարգ. ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ինչ-որ փուլում քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցը։
Ըստ ԱԳ փոխնախարարի՝ կոնկրետ ժամկետ չի կարող ասել, բայց հարցն ըստ էության քննարկվել է Անվտանգության խորհրդում նախորդ տարվա սեպտեմբերյան լարվածության օրերին։
«Հետո որոշում է ընդունվել այդ քայլը չանել, շարունակել աշխատանքները, որովհետև հարցերը, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում, աշխատանքները շարունակվում են։ Ինչպես գիտեք՝ մենք դրա մասին հայտարարել ենք։ Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա»,- նշեց փոխարտգործնախարարը։
Հարցին՝ հնարավո՞ր է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցը կրկին օրակարգ մտնի, Մնացական Սաֆարյանը պատասխանեց՝ «ըստ իրավիճակի»։
Միաժամանակ նա ընդգծեց, որ իրավիճակը բարդ է, և Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, ունի նաև պարտավորություններ, ուստի հույս ունեն, որ կատարած քայլերը կբերեն որոշակի արդյունքների։
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ սպասում են Երևանի պաշտոնական դիրքորոշմանը՝ ՀՀ ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու համար, Մ. Սաֆարյանը փոխանցեց.
«Բազմիցս հայտարարել ենք, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի իրավիճակի վերաբերյալ քաղաքական գնահատական, ինչ-որ պահի այս քննարկումները կարող են նորից վերսկսվել, այս պահին օրակարգ է բերվել, արդեն նշեցի՝ ինչի հետ կապված՝ դիտորդների հետ կապված»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում