«Տեր-Պետրոսյանի այդ ելույթում տրված է անգերազանցելի գիտական և քաղաքական վերլուծություն, որը, ի դեպ, ոչ ոք կասկածի տակ չի առել մինչ այժմ։ Դա միաժամանակ գիտնականի և պետական գործչի ելույթ է, որտեղ այդ բոլոր գնահատականները տրված են, ընդհուպ մինչև՝ թե ինչպես է առաջացել Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովից հետո, և ինչպես է դրանից անմիջապես հետո Օսմանյան կայսրության կառավարությունը որդեգրել հայերին ըստ էության ցեղասպանելու, ոչնչացնելու քաղաքականությունը, որն իրականացրել է մի քանի տասնյակ տարի»։
«Ալիևի ախորժակը բացվում է, նա իր առջև տեսնում է մի անհեթեթ ղեկավարի, որը պատրաստ է ամեն պահի ծախել իր երկրի շահերը։ Փաշինյանը մեր ժողովրդին առաջնորդելու իրավունք չունի, նա Ալիևի տակ պառկած մարդ է, և դա տեսնելով՝ Ալիևը նորանոր պահանջներ է ներկայացնում։ Փաշինյանն այսօր Իլհամ Ալիևի պրոքսին է, նրա խամաճիկը, Հայաստանի գծով Ալիևի փոխնախագահն է»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը: