1. Եղբայրներից մեկն ասաց հայր Պիմենին. «Հայր, ես մեծ մեղք եմ գործել և ուզում եմ երեք տարի ապաշխարել»: Ծերն ասաց. «Դա շատ է»: Եղբայրը հարցրեց. «Իսկ մեկ տարվա ընթացքո՞ւմ», «Դա էլ շատ է», ասաց ծերը: Եղբայրը նորից ասաց. «Հայրերը ապաշխարության համար քառասուն օր են նշանակել»: Այդ ժամ ծերը պատասխանեց. «Շատ է նաև դա: Ես հավատում եմ, որ եթե մեղք գործողը ամբողջ սրտով զղջա և այլևս չընկնի այդ մեղքի մեջ, ապա Աստված նրա ապաշխարությունը երեք օրում էլ կընդունի» («Հարանց Վարք»):