ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում առաջին անգամ հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում նախատեսվում է երկու պետությունների ղեկավարների ևս մեկ հանդիպում։ Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն։
Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացվելիք BRICS-ի (ԲՐԻՔՍ) գագաթնաժողովին, որին մասնակցելու են նաև Ադրբեջանն ու Թուրքիան՝ Ալիևի ու Էրդողանի մակարդակով։ ՀՀ մասնակցության մասին նախօրեին հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, հաղորդելով նաև, որ ՀՀ-ն նաև ԱՊՀ գագաթնաժողովին է մասնակցելու։ Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ […]