Աճառյանի աշխատանքի շնորհիվ երկու պատմական կերպարները հավերժացել են Հայոց պատմության մեջ: Եվ ցավալիորեն պետք է փաստենք, որ դավաճանությունը հայ իրականության մեջ և հատկապես մեր օրերում շարունակում է ունենալ իր ազգային կործանարար դրսևորումները:
Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Հայոց պատմության անցյալի էջերում հանդիպում ենք դեպքեր, երբ ազատագրական, պատերազմական կամ քաղաքական իրավիճակներում թշնամիներին օգնող ձեռքը գրեթե միշտ լինում է ներսից: