Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքել էր մի խումբ գործարարների ու նրանց ականջներին լապշա էր կախում, կառավարության արձանագրած տնտեսական «հրաշքներն» էր պատմում, տնտեսական զարգացման նոր շրջափուլ մտնելուց, նոր հորիզոններ նվաճելուց ու նախանշելուց էր խոսում, մոռանալով, որ այդ նույն խոշոր բիզնեսին կանգնեցրել է փաստի առաջ։ Այն, ինչ մտադիր է անել Նիկոլ Փաշինյանը, բիզնեսի ապագան վտանգված […]
Առավելագույնը, որ Հայաստանը կարող է ստանալ սահմանների բացումից՝ այլ շուկաներ հասանելիություն ստանալն է։ Դա էլ դեռ բազմաթիվ խնդիրների հետ է կապված։ Մինչ այդ՝ պետք է դիմանալ թուրքական աշխարհի տնտեսական ճնշումներին, հետո էլ մտածել այլ շուկաների համար արտահանելի ապրանքներ արտադրելու մասին։ Այսօր այդպիսի ապրանքները խիստ սահմանափակ են։ Հեռանկարում էլ հույսեր չկան, որ բան կարող է փոխվել։